Վաճառական Ռուբեժանսկու դաստակերտ
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կրասնոդար |
Հասցե | г. Краснодар, ул. Коммунаров, 8 |
Փողոց | Kommunarov street (Krasnodar)? |
Ճարտարապետական ոճ | մոդեռն |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Վաճառական Ռուբեժանսկու դաստակերտ (ռուս.՝ Усадьба купца Рубежанского), շինություն Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում։ Կառուցվել է 1908 թվականին մոդեռն ոճով։ Եղել է արդյունաբերող Վասիլի Ռուբեժանսկու առանձնատունը։ Գտնվում է Կրասնոդարի պատմական կենտրոնում` Կոմունարների փողոց, 8 հասցեով[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին երկրորդ գիլդիայի վաճառական Վասիլի Կոնդրատևիչ Ռուբեժանսկին, որը կահույքաատաղձագործական արվեստանոցի և կահույքի խանութի սեփականատեր էր, ձեռք է բերել հողատարածք Բորզիկովսկայա փողոցում (այժմ`Կոմունարների փողոց), որտեղ կառուցել է մոդեռն ոճի առանձնատուն։ Ստույգ հայտնի չէ, թե ով է նախագծի հեղինակը, բայց որոշ տվյալներով` դա եղել է Ռուբեժանսկու մտերիմ ընկերը` ճարտարապետ Գավրիիլ Նիկիտինը[2]։
1920 թվականին, Եկատերինոդարում խորհրդային իշխանության հաստատումից հետո, Վասիլի Ռուբեժանսկին ձերբակալվել է և հետագայում գնդակահարվել։ Տունն ազգայնացվել է, իսկ վաճառականի այրին և երկու փոքր երեխաները վտարվել[3]։
1988 թվականին կինոռեժիսոր Գալինա Դանելիան-Յուրկովան Եվգենի Դուբրովինի «Այծի սպասումով» գրքի մոտիվներով Ռուբեժանսկու առանձնատանը նկարահանել է «Ֆրանսիացին» ֆիլմը։
1996 թվականին կայացած շենքի վերականգնման ժամանակ դահլիճում և նախասրահում հայտնաբերել են ավելի ուշ սվաղի տակ թաքնված յուղով որմնանկարներ[4]։
Ներկա պահին պետական պահպանության ենթակա ճարտարապետական հուշարձանների գրանցամատյանում ընդգրկված շենքում գտնվում է Կրասնոդարի երկրամասի առևտրաարդյունաբերական պալատի գրասենյակը, իսկ նախկին դաստակերտի տարածքում` Իգնատով եղբայրների անվան մանկական գրադարանը[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքն ունի անկյունային քառալանջ նախշապատ աշտարակով երկհարկանի կցակառույց, որը պսակվում է բարձր մետաղական հողմացույցով։ Տան գլխավոր առմուտքի վերևում տեղադրված է պատշգամբ։ Ճակատի դեկորի տարրերի թվում են ծեփածո բուսական նախշը, որմնասյուների տեսքով լուսամուտային երեսկալները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Улица Коммунаров, 8 в Краснодаре». 2ГИС. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Михаил Сухарев (2017 թ․ օգոստոսի 9). «Усадьба Василия Рубежанского». Краснодар сегодня. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Евгений Митрофанов (2017 թ․ մարտի 1). «Усадьба купца Рубежанского Краснодар». Усадьбы Дворцы Особняки. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Усадьба купца В.К. Рубежанского». krasnodar861.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.